Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 25-ին հիմնականում օրվա երկրոդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի. Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 17 + 20,

Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 20 + 24,

Տավուշում՝ գիշերը՝ +12 + 16, ցերեկը՝ + 24 + 27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 15 + 18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 22 + 26,

Արարատում՝ գիշերը՝ +14 + 16, ցերեկը՝ + 27 + 30,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 26 + 29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 + 18, ցերեկը՝ + 27 + 32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 22 + 25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15 + 18, ցերեկը՝ + 26 + 31։