Այն անձինք, ովքեր մարտական գործողությունների հետեւանքով վնասվածքներ են ստացել, եւ դա արձանագրվել է համապատասխան ծառայության կողմից, ատեստավորման ժամանակ առողջական վիճակի պատճառով քննություն չեն հանձնի: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այսպես, պատգամավորի խոսքով, եթե մարտական գործողությունների մասնակիցը ձեռքի վնասվածք ունի, եւ եթե վարժությունը կապված է դրա կիրառման հետ, ապա տվյալ քննությունը նրա կողմից կհամարվի անցած: 

«Նրանք կհանձնեն միայն մնացած քննությունները»,-ասաց Պապիկյանը։