Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 26-ին առավելապես կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +24+26։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+23,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 17 + 20,

Լոռիում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+23,

Տավուշում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 22 + 25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 21 + 25,

Արարատում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 25 + 27,

Արմավիրում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 25 + 27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +6+8, ցերեկը՝ +16+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 27 + 30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15 + 19, ցերեկը՝ + 24 + 28։