ՀՀ Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է դատավորներ Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները:

ԲԴԽ նախագահի գործուղման հետ կապված թեկնածուներին ներկայացրել է խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը:

Դատավորների ընտրության գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 15:30-ին եւ կտեւի մինչեւ 16:00-ն: