Բոլորն ապագա ունեն, միայն թե այն տարբեր է, իսկ Ռուսաստանը լավ ապագա ունի, քանի որ ռուսաստանցիները գիտեն, թե ինչ են ուզում եւ ձգտում են գիտելիք ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ վերաբերում է ապագային, իրականում բոլորն ունեն ապագա։ Միայն թե այն տարբեր է: Սա է առանցքային հարցը։ Եվ ես վստահ եմ, որ Ռուսաստանը լավ ապագա ունի»,-ասել է Պուտինը «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է պատճառները, թե ինչու է վստահ։ «Առաջին հերթին, մենք գիտենք՝ ինչ ենք ուզում եւ գիտենք, թե ինչ միջոցներով ենք հասնում մեր նպատակներին։ Երկրորդ հերթին, մենք հսկայական ռեսուրսներ ունենք, մասնավորապես, մարդկային ռեսուրսներ»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանում կա կայուն կրթական համակարգ, իսկ Ռուսաստանի քաղաքացիները գիտելիք ստանալու ձգտում ունեն։