Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի գործարկմամբ Հայաստանը մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենային ապրանքների գծով արտոնություններ կստանա: Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Միաժամանակ նա հիշեցրեց, որ շատ դժվար է ապրանք արտահանել Իրան, եւ գլխավոր պատճառը մաքսատուրքերը չեն։

Նախարարը պարզաբանեց, որ Իրանը տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում ձգտում է ինքնաբավության, եւ դա կտրուկ բարդացնում է մրցակցությունը:

«Իրանի հետ համագործակցության հիմնական ուղղությունը ապրանքների համատեղ արտադրությունն է, որոնք հնարավոր կլինի իրացնել ամբողջ աշխարհում»,-հավելեց նա։