Մայիսի 31-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում նավթավերամշակման գործարանը ենթարկվել է եւս մեկ անօդաչուի գրոհին։ Դա տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտ 4-ին, Իլի նավթավերամշակման գործարանի տարածքում, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ՌԴ Կրաասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին։
Դրոնն ընկնելու ժամանակ պայթել է, հրդեհ չի առաջացել։
Առաջին անօդաչուն ընկել է Աֆիպյան ՆՎԳ-ի վրա, դրանից հետո գործարանում հրդեհ է սկսվել։





























