Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Սա սպառազինությունների 39-րդ տրանշն է եւ պարունակում է հրետանային եւ հակատանկային միջոցներ, ինչպես նաեւ զինամթերքներ։
ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթում ներառված են՝ զինամթերքներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, AIM-7 հրթիռներ, հակաօդային պաշտպանության Avenger համակարգեր, Stinger համալիրներ, լրացուցիչ զինամթերքներ HIMARS գերշարժուն հրետանային հրթիռային համակարգերի համար, 155 եւ 105 միլիմետրանոց հրետանային ականներ, 105 միլիմետրանոց տանկային զինահամալիր, գերճշգրիտ ավիացիոն զինամթերքներ, Zuni ավիացիոն հրթիռներ, զինամթերքներ անօդաչուների համար (UAS), AT-4 հակատանկային համակարգեր, ավելի քան 30 մլն փամփուշտ հրազենի համար։
Ռազմական օգնության փաթեթը ներառում է նաեւ պայթուցիկ զինամթերքներ, ականազերծման սարքավորումներ, գիշերային տեսանելիության սարքեր, պահեստամասեր եւ գեներատորներ։
2022թ. փետրվարին ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 38 մլրդ դոլարի ռազմական օգնություն։





























