Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամենայն հավանականությամբ կմասնակցի Եվրոպական քաղաքական հանրույթի գագաթաժողովին, որն այսօր սկսվելու է Քիշնեւից ոչ հեռու գտնվող Բելբոակա գյուղում։ Այն մասին, որ Ուկրաինայի նախագահի մասնակցության հավանականությունը մոտ է 100 տոկոսին, «Коммерсантъ» պարբերականին ասել են մի քանի աղբյուրներ։

«Մենք շատ լավատես ենք այդ հարցում»,- նշել է «Ъ»-ի զրուցակիցներից մեկը՝ մեկնաբանելով գագաթաժողովին Զելենսկու մասնակցության հավանականությունը։

Զելենսկին դեռեւս պաշտոնապես չի ազդարարել այցը։ Նրա բոլոր ուղեւորությունները գաղտնիացված են, եւ դրանց մասին տեղեկությունը, որպես կանոն, հայտնվում է այս կամ այն երկիր ժամանելու փաստից ելնելով։