Քանի որ ՆԱՏՕ-ն դառնում է ավելի նկատելի խաղացող համաշխարհային գործերում՝ Ուկրաինայում պատերազմից հետո, թափանցիկության բացակայությունը երկարաժամկետ ռազմական պլանավորման հարցերում ստեղծում է լուրջ խնդիր դեմոկրատական վերահսկման համար, գրել է Responsible Statecraft-ի տեսաբան Յան Դեւիսը։
Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ ՆԱՏՕ անդամ պետությունների խորհրդարանականներին եւ հասարակությանը անտեղյակ են պահում ամենաանթափանցիկ, բայց կարեւոր գործընթացների մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։
Դեւիսը հայտարարել է, որ Վիլնյուսի գագաթաժողովում (հուլիսին) ՆԱՏՕ քաղաքական ղեկավարներին առաջարկվելու է հավանություն տալ հազար էջանոց գաղտնի ռազմական պլաններին, որոնցում առաջին անգամ սառը պատերազմից ի վեր մանրամասն նկարագրվելու է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն «արձագանքելու Ռուսաստանի հարձակմանը»։
«Այդ պլանների մեծ մասը մշակվել է փակ դռների հետեւում մշտական զինվորական ներկայացուցիչների կողմից, ՆԱՏՕ բրյուսելյան կենտրոնատեղիում, եւ ՆԱՏՕ, ազգային պաշտպանության այլ պաշտոնատար անձանց կողմից՝ առանց խորհրդարանական մարմինների եւ անկախ փորձագետների որեւէ նախնական ստուգման»,- գրել է Responsible Statecraft-ի տեսաբանը։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ Ռազմական կոմիտեի ներկայացուցիչ, ծովակալ Ռոբ Բաուերն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «առաջին անգամ սառը պատերազմի ժամանակներից ի վեր» ունենալու է «օբյեկտիվ, սպառնալիքների վրա հիմնված նպատակներ, եւ այդ նպատակները կարելի կլինի առաջարկել երկրներին»։
Այսպիսով, ՆԱՏՕ բարձրագույն ղեկավարությունը մշակել, վերանայել եւ ուժեղացրել է մի շարք ռազմական պլաններ եւ հայեցակարգեր կամ, ինչպես դրանք կոչել է ծովակալ Բաուերը, «պլանների ընտանիք»։





























