Ավստրալիայի ամենահայտնի զինվորներից մեկը հինգշաբթի օրը պարտվել է զրպարտության հայցը երեք թերթերի դեմ, որոնք նրան մեղադրել են Աֆղանստան գործուղման ընթացքում վեց աֆղանցիների սպանություններին մասնակցելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Թերթերին հաջողվել է ապացուցել, որ իրենց հաղորդագրությունները ճշմարիտ են եղել զրպարտության մեղադրանքների մեծ մասի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սիդնեյի Դաշնային դատարանի դատավոր Էնթոնի Բեսանկոն՝ ավարտելով գործը։
44-ամյա հատուկ նշանակության ուժերի նախկին կապրալ Բեն Ռոբերթս-Սմիթը դատի է տվել Sydney Morning Herald, The Age եւ Canberra Times թերթերին այն բանի համար, որ նրանք նրան պատկերել են որպես մարդ, ով «խախտել է մարտական գործողությունների վարման բարոյական եւ իրավական կանոնները» Աֆղանստանում, որտեղ նա ծառայել է 2006-2012 թվականներին:





























