Ռուսական «Գոզպրոմը» գազ է մատակարարելու Թուրքիայում անկախ մատակարարիչներին, որից հրաժարվել էր թուրքական ազգային Botas կորպորացիան: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» կառավարման ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարվում Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագիրը։ Թաներ Յըլդզըզը պայմանագրի չեղյալ հայտարարելը պայմանավորել էր նրանով, որ Ռուսաստանը հրաժարվել է իջեցնել գազի սակագինը։