Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հեռախոսային բանակցություններ են վարել։ Կողմերը խոսել են 90 րոպե, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։

Զրույցի ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ Փարիզը մտադիր է փոխգործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Նախագահները նաև քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել հակաիրանական պատժամիջոցները վերացնելու և տարածաշրջանում իրավիճակի մասին բանակցությունները։