Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Ուկրաինա մեկնելու մասին։ Այնտեղ նա նախատեսում է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ ստուգել Զապորոժյեի ատոմակայանը։
«Ուղեւորվեցի Ուկրաինա, որտեղ կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ»,- Twitter-ում գրել է նա։
Գրոսսին նաեւ մտադիր է ԱԷՄԳ-ի փորձագետների թիմի ռոտացիա անցնակցնել եւ Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումից հետո օգնության ծրագիր ներկայացնել։ Ավելի վաղ նա ընդգծել էր, որ ԱԷՄԳ-ն կմեծացնի իր ներկայությունը կայանում եւ կգնահատի իրավիճակը՝ անվտանգության ապահովման 5 սկզբունքների տեսանկյունից, որոնք ներկայացվել էին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին։





























