Հավաքական Արևմուտքը մտադիր է առավելագույնս աջակցել Ուկրաինայի հակահարձակմանը և Կիևին երկարաժամկետ օգնություն տրամադրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ երկուշաբթի օրը Վաշինգտոնում Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք կշարունակենք անել երկու բան, և մենք վճռական ենք դա անել: Այժմ մենք կշարունակենք առավելագույնի հասցնել Ուկրաինային մեր աջակցությունը, որպեսզի այն կարողանա մարտի դաշտում հաջողության հասնել։ Բացի այդ, չափազանց կարևոր է մեր երկարաժամկետ աջակցությունը, աջակցությունը Ուկրաինային, որպեսզի այն իր զինված ուժերի համար կարողանա ժամանակի ընթացքում հզոր զսպող և պաշտպանական կարողություններ ստեղծել, որպեսզի ապագայում, եթե Ռուսաստանը որոշի նոր ագրեսիա ձեռնարկել, այն [Ուկրաինան] հնարավորություն ունենա դա զսպելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաջողությամբ ետ մղելու այն։ Դրա հետ մեկտեղ աջակցելով  սեփական տնտեսությանը, Եվրամիությանն ինտեգրմանը <...>, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացին»,- ասել է ԱՄՆ ԱԳ նախարարը։