Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) կանխատեսում է, որ 2023 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճը կարող է կազմել օրական 2,3 միլիոն բարելԼ Այս մասին ասված է կազմակերպության հունիսյան զեկույցում: Այսպիսով, ցուցանիշը մնում է անփոփոխ արդեն չորս ամիս անընդմեջ։
Բացարձակ արժեքով նավթի պահանջարկը 2023 թվականին կարող է կազմել օրական միջինը 101,9 մլն բարել: Ընդ որում, տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներին պահանջարկի ընդհանուր աճից բաժին կհասնի օրական ընդամենը 0,05 մլն բարել, ակնկալում են ՕՊԵԿ-ում: Միեւնույն ժամանակ, ՏՀԶԿ-ի անդամ չհանդիսացող երկրները նավթի պահանջարկը կավելացնեն օրական մոտ 2,3 միլիոնով։
Կազմակերպությունը նաեւ պահպանել է 2023 թվականին ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներից նավթի մատակարարման աճի կանխատեսումը՝ օրական 1,4 միլիոն բարել: Այս ցուցանիշը նույնպես չի փոխվում չորրորդ ամիսն անընդմեջ: Բացարձակ արժեքով այն կարող է կազմել 67,2 մլն բ/վ։
ՕՊԵԿ-ում ակնկալում են, որ առաջարկի ավելացման հիմնական դրայվերները կդառնան ԱՄՆ-ն, Բրազիլիան, Նորվեգիան, Կանադան, Ղազախստանը եւ Գայանան:




























