Ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց է տեղափոխվել իր ծննդյան օրը։ Այս մասին spb.kp.ru-ին պատմել է նրա ընկերը՝ պրոդյուսեր եւ կինոկոմպոզիտոր Անդրեյ Սիգլեն։

«Ինձ համար դժվար է մեկնաբանել։ Ես միայն գիտեմ, որ նա եղել է Երեւանում, վերադարձել է իր «Հեքիաթ» ֆիլմի ցուցադրությունից եւ իրեն այնքան էլ լավ չի զգացել, մնացածը դեռ չգիտեմ»,-զգուշավորությամբ պատմել է նա։

Ալեքսանդր Նիկոլաեւիչի օգնական Մարգարիտա Աֆոնինան հավելել է, որ նա սրտի պլանային վիրահատության է ենթարկվել։ Այսօր Սոկուրովը դառնում է 72 տարեկան։