Հայկական դրամը, ինչպես եւ երեկ կանխատեսել էինք, այսօր` հոկտեմբերի 5-ին բորսայում շարունակեց ամրապնդվել: Գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 374.93 դրամ` նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.28 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 1 մլն դոլար: Հաշվի առնելով շուկայում աժիոտաժի բացակայությունը` առավել հավանական է, որ փոխարժեքի կտրուկ տատանումներ առաջիկայում չեն լինի:
Կանխիկ արտարժույթի շուկայում դրամի ուժեղացումն ավելի տեսանելի է: Կանխիկ դոլարի առքի փոխարժեքը իջել է մինչեւ 373 դրամի մակարդակին, սակայն վաճառքի փոխարժեքը համեմատաբար բարձր է` 376-377 դրամ:




























