Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում հուլիսի 10-ի ժամը 01.00-ին Սևան-Երևան ճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում՝ գիշերային ակումբի մոտ, հրազեն պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Հաճնի 26-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 21 սմ երկարությամբ դանակ և օդաճնշիչ ատրճանակ, որի օրինականության վերաբերյալ երիտասարդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: