«Կրասնոդար» սուզանավի նախկին հրամանատարի սպանության կասկածանքով ձերբակալված Սերգեյ Դենիսենկոն հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ հավաքագրվել է Ուկրաինայի հետախուզության կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Դենիսենկոն պատմել է, որ իրեն հրամայել են վերացնել «ինչ-որ հայտնի ռուս պաշտոնյայի»։ Դենիսենկոն ձերբակալվել է հուլիսի 11-ին Տուապսեում։





























