Հաշվի առնելով սեզոնային բնույթը և հանրային սննդի ոլորտային ռիսկերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կստուգվի ճամբարների խոխանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:

 Վերահսկողության ամփոփ արդյունքները կհրապարակվեն: