Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, մեկ տարում հարստացել է եւս 600 մլն դոլարով, գրում է Bloomberg-ը։
Իվանիշվիլիի ակտիվներն այսօրվա դրությամբ գնահատվում են 6,2 մլրդ: Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ միայն արվեստի առարկաների հավաքածուն արժե մոտ 1 մլրդ դոլար:
Այժմ Իվանիշվիլին Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 411-րդ հորիզոնականը։
Ապրիլին Իվանիշվիլին Forbes-ի հերթական վարկանիշում զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 545-րդ հորիզոնականը։
Նրա կարողությունը գնահատվել է 4,9 մլրդ դոլար՝ 100 մլն դոլարով ավելի, քան նախորդ տարի։




























