Իրավագետ Վահե Գրիգորյանը շնորհավորել է Երևանի քաղաքապետին հոբելյանական 5-րդ պարտության առթիվ։

«Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը, բացի ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված 4 հայցերի, մեկ հայց էլ ներկայացրել է ՀՅԴ անդամ Աշոտ Հովհաննիսյանի դեմ` պահանջելով որպես հավաքի կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով:

Ահա քիչ առաջ ՀՀ վարչական դատարանի որոշմամբ՝ մեր պահանջը բավարարվել է. Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի մերժվել է»,- հայտնել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է՝ պարտվող կողմը Երևանի քաղաքապետն է ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը։

«Քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից. սա ընդունեք ի գիտություն»,- նշել է իրավագետը։