Tesla ընկերությունը թույլատրել է Powerwall արեւային էներգիայի համակարգերի օգտատերերին լիցքավորել էլեկտրամեքենաները, տեղեկացրել է TechCrunch պարբերականը։

Լրագրողների խոսքով՝ Drive on Sunshine ֆունկցիան սկսել են թեստավորել մայիսին, հուլիսին այն դարձել է հասանելի բոլոր օգտատերերին ԱՄՆ-ում եւ Կանադայում։ Այն թույլ է տալիս Powerwall համակարգ ունեցողներին հավաքել եւ պահպանել արեւային էներգիան, դրանով լիցքավորել Tesla էլեկտրամեքենաները։

Հրապարակման մեջ նշվել է, որ այն պահին, երբ Powerwall ընտանեկան մարտկոցը լրիվ լիցքավորվի, համակարգը կարող է սկսել լիցքավորել էլեկտրամեքենան արեւի էներգիայով։ Կորպորացիայում նշել են, որ սպառողները կկարողանան խնայողություն անել էլեկտրաէներգիայի հարցում եւ նվազեցնել ածխածնային հետքը։

Լրագրողները նշել են, որ ֆունկցիայից կարող են օգտվել բնավ ոչ բոլոր ցանկացողները։ Դրա համար հարկավոր է ունենալ 2021թ. արտադրության Tesla էլեկտրամեքենա կամ Powerwall նոր համակարգ։ Բազային արժեքը 9 200 դոլար է։