Ցանցում հայտնվել են հաջորդ սերնդի BMW X2-ի նկարները։ Ինչպես նշել է «Колеса» -ն, X2-ը առայժմ մի սերունդ ունի, որը ներկայացվել է 2017թ. աշնանը։ Այն նաեւ դարձել է համանուն կոնցեպտի սերիական տարբերակը, որը մեկ տարի առաջ ցուցադրվել է Փարիզի ավտոսրահում։ Բավարացիներն այժմ փորձարկում են մոդելի երկրորդ տարբերակը, թեստային նմուշներն արդեն հայտնվել են ֆոտոլրտեսների տեսադաշտում։ Քրոսովերը, ըստ ամենայնի, նկատելի փոփոխություններ կունենա։
Նոր Х2-ը կկառուցվի երրորդ սերնդի Х1 քրոսովերի հիման վրա, որն առաջին անգամ ներկայացվել է անցած ամառվա սկզբին։ Դրա ոճով է կառուցված մեքենայի առջեւի մասը, բայց դիզայնն ինքնատիպ է։ Նորույթը «կվերցնի» հնի դռան ստեղշնաշարի նմանվող բռնակները։ Իսկ ահա թափքի ձեւը բոլորովին այլ է. սովորական հեչբեքի փոխարեն նոր Х2-ը ավելի շատ նման կլինի կուպեատիպ այլ քրոսովերների՝ Х4-ի եւ Х6-ի տիպի։ Հետեւի մասընառայժմ ամենաքողարկվածն է, միայն լապտերների որոշ ուրվագծերն են նշմարվում։ Համարանիշը բամպերի վրա է, քրոսովերը պատկերված է նոր դիզայնի սկավառակներով։
Երկրորդ սերնդի Х2-ի հիմքում առաջնափոխանցումային FAAR պլատֆորմն է, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ սերիայի թեթեւ մոդելներինը, բացի 2 Series կուպեից, որը պահպանել է դասական հավաքումը։ Պլատֆորմը նախատեսում է չորս ցիլինդրանի շարժիչներ, նաեւ էլեկտրական տարբերակ։ Շարժչի գամման նման կլինի Х1 քրոսովերին, ներառյալ ամենահզոր մոդիֆիկացիան՝ M35i xDrive-ը, որը ներկայացվել է անցած ամիս։ Այն ունի 2,0 լիտր չորսցիլինդրանի բիտուրբոշարժիչ (Եվրոպայում կազմում է 300 ձիաուժ, ԱՄՆ-ում՝ 317 ձիաուժ), իսկ առավելագույն պտտող պահը կազմում է 400 Нм։
Նորույթը կարող է ներկայացվել մինչեւ այս տարվա վերջ։ Հիշեցնենք, որ մեկ-երկու ամիս առաջ տեղի էր ունեցել նոր BMW-5-ի եւ նրա i5 էլեկտրական տարբերակի շնորհանդեսը։





























