Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միությունը (ECOWAS), որը բաղկացած է 15 երկրից, Նիգերի ապստամբներին մեկ շաբաթ ժամանակ է տվել իշխանությունից հրաժարվելու համար՝ սպառնալով ուժի կիրառմամբ։
Բացի այդ, ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել Նիգերի նոր կառավարության դեմ։
Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միությունը պահանջել է «անհապաղ ազատ արձակել և վերականգնել» նորընտիր նախագահ Մուհամեդ Բազումին, որը չորեքշաբթի օրվանից պահվում է զինվորականների հսկողության տակ, հայտնում է AFP-ն։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Նիգերում հազարավոր մարդիկ մասնակցել են Ֆրանսիայի և Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության դեմ ակցիային։
Ցուցարարները վանկարկել են Ֆրանսիայի և Միության դեմ ուղղված կարգախոսներ։ Նրանցից ոմանք Ռուսաստանի դրոշ են ծածանել։
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ եթե ինչ-որ մեկը հարձակվի Ֆրանսիայի քաղաքացիների, բանակի, դիվանագետների և ֆրանսիական շահերի վրա, Ֆրանսիան անմիջապես կպատասխանի դրան։





























