Առնվազն 15 մարդ մահացել է Պերուի հյուսիս-արեւմուտքում՝ ավտոբուսի ձորն ընկնելու հետեւանքով, տեղեկացրել է RPP ռադիոկայանը։

Ռադիոկայանի տվյալներով՝ ավտոբուսում, որը Սան Մարտինից ուղեւորվում էր Տումբես, 50 ուղեւոր եւ 2 վարորդ կար։ Ավելի քան 20 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Պատահարի պատճառներն առայժմ պարզված չեն։ Պերուի տրանսպորտի վարչությունը տեղեկացրել է հետաքննություն սկսելու մասին։