Հուլիսի 31-ին, ժամը 00.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Անգելինա Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2022 թ. հոկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: