Հոնկոնգում բարձրահարկ շենքից ցած է ընկել եւ մահացել հայտնի ֆրանսիացի էքստրեմալը, հաղորդում է The Associated Press-ը:
Ոստիկանների խոսքով ՝ 30-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Mid-Levels էլիտար թաղամասում կտուրի վրա։ Ենթադրվում է, որ նա զբաղվել է էքստրեմալ սպորտով։
Ոստիկանները նախաքննություն են իրականացրել եւ եզրակացրել, որ նա, ամենայն հավանականությամբ, ընկել է տանիքից։ Մահվան պատճառը պետք է պարզել դիահերձման արդյունքում, հավելել է ոստիկանությունը։
Տղամարդը Instagram-ում տեղադրել է լուսանկարներ, որոնցում նա բարձրանում է աշխարհի տարբեր բարձր կառույցներ եւ սելֆի անում:





























