Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Հրաչյա Ա.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ կոտրելով բետոնե ջրատարի մի քանի մետր հատված:

Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 23-ամյա Արփինե Ս.-ն և 42-ամյա Շողիկ Լ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ժամը 21: 20-ի սահմաններում նույն բժշկական կենտրոն է դիմել նաև վարորդ Հրաչյա Ա.-ն:

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: