Տեխասի նահանգում, Ահմերսթից ոչ հեռու, մեծ բեռնատարին բախվելու հետեւանքով գնացքը դուրս է եկել գծերից։ Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է ծայրահեղ վիճակում, տեղեկացրել է Fox 34 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 11.00-ին։ Վթարի հետեւանքով հինգ վագոններ դուրս են եկել գծերից։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, գնացքը «վտանգավոր նյութեր» էր տեղափոխում։ BSNF Railway երկաթուղային օպերատորի աշխատակիցները եւ հրշեջ ծառայություններն աշխատում են վթարի վայրում։





























