Անվտանգության ծառայության առնվազն չորս աշխատակից զոհվել է Եգիպտոսում ոստիկանական տեղամասի դեմ բանտարկյալների հարձակման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության ծառայության աղբյուրին։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ եւս վեց մարդ վիրավորվել է։ Զոհվածներից մեկը ոստիկանության գնդապետ է։

Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, բանտարկյալների խումբը խլել է զենքն ու հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա Էլ Արիշ քաղաքի (Սինայի թերակղզու հյուսիս) կենտրոնական ոստիկանական տեղամասում։

Միջադեպի մասին իշխանությունների պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել։