Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում շինարարական ամբարձիչի ընկնելու հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, տեղեկացրել է Hindustan Times թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի գիշեր Թհանա շրջանում, Մումբայից 80 կիլոմետր հեռու կառուցվող ամտոմայրուղու շինարարության տեղում։ Ամբարձիչն ընկել է  էստակադայի վրա՝ խորտակելով բետոնե կոնստրուկցիայի մի մասը։ Տեղի ունեցածի պատճառը դեռ պարզված չէ։

Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, երեք հոգի վնասվածքներ է ստացել։ Մոտ հինգ մարդ կարող է գտնվել փլատակների տակ։

Պարբերականի տվյալներով՝ միջադեպի բոլոր զոհերն աշխատում էին էստակադայի շինարարությունում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ տուժածներին, կառավարությունը նրանց միանվագ ֆինանսական օգնություն կտրամադրի։