Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վալյադոլիդ (Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնք) բնակելի շենքում գազի պայթյունը և ուժեղ հրդեհը հանգեցրել են մի կնոջ մահվան, ևս 14 մարդ վիրավորվել է։ Նրանցից 10-ը հոսպիտալացվել են, հայտնել են մարզային շտապօգնության ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը տեղի ժամանակով 22:30-ի սահմաններում չորս հարկանի բնակելի շենքում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ «Բոցերը հասել են [շենքի] ամենավերևի հատված», - ասվում է հրշեջների հայտարարության մեջ:

Իրավապահները տեղի բնակիչներին հորդորել են հնարավորության դեպքում չայցելել դեպքի վայր, որպեսզի չխանգարեն բժիշկների և շտապօգնության ստորաբաժանման աշխատանքներին, որոնք շենք են հասցրել վրաններ, վերմակներ, գեներատոր և լուսավորող սարքավորումներ։ . Վթարի փաստով հետաքննություն է սկսվել։