Երկու մարդ Լոս Անջելեսի օդանավակայանում զոհվել է ոչ մեծ ինքնաթիռի կործանման պատճառով, տեղեկացրել է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով քաղաքի հրշեջ ծառայությանը։

Ծառայության տվյալներով՝ Վան Նայս օդանավակայանում ոչ մեծ մեկ շարժիչանի ինքնաթիռն այրվել է կոշտ վայրէջքի պատճառով։ Հրշեջ հաշվարկները չեզոքացրել են հրդեհը եւ փաստել ինքնաթիռում գտնվող երկու մարդու մահվան մասին։ Պատահարի պատճառները պարզվում են։