Ավելի քան 10 հոգի տուժել է Սեուլի արվարձանային Սոննամ քաղաքում անհայտ անձի կողմից դանակով հարձակման ենթարկվելու պատճառով, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Պոնդանգու ամենամեծ եւ խիտ բնակեցված շրջանում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողին բռնել են պատահարի վայրում։ Ներկայում պարզվում են կատարվածի հանգամանքները։
Այս տավա հուլիսին Սեուլում տեղի բնակիչը դանակով հարձակվել էր անցորդների վրա, այն ժամանակ պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, երեքը վնասվածքներ էին ստացել, ինքը՝ հարձակվողը, կալանավորվել էր։ Ավելի ուշ հարավկորեական ոստիկանությունը ձեբակալել էր եւս մեկ տղամարդու, որը սոցցանցերում սպառնում էր նույն շրջանում կանանց զանգվածային սպանություններ կազմակերպել։





























