Առնվազն 3 մարդ զոհվել, 120 հազար հոգի տուժել է տարերքի հարվածից Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգում մուսոնային անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով։

Times of India թերթի տեղեկացմամբ՝ Մահանադի եւ Բայթարանի գետերի վարարելու պատճառովբ հեղեղվել են 762 գյուղեր, իշխանությունները շտապ օգնություն են ցուցաբերում ավելի քան 100 հազար մարդու։

Ութարակհանդ հյուսիսային նահանգում հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքի, ինչի հետեւանքով անհետ կորել է առնվազն 19 ուխտագնաց։ Նրանց փնտրում են փլատակների տակ, որոնումն իրականացնում են փրկարար թիմերը եւ զինվորական ստորաբաժանումները։