Մոնրոյի օկրուգի (Վիսքոնսինի նահանգ) մասնավոր դպրոցի 74-ամյա նախկին ուսուցչուհի Էն Նելսոն-Կոխին սպառնում է մի քանի հարյուրամյա բանտարկություն, պարզվել է, որ նա սեռական բռնության է ենթարկել 14-ամյա աշակերտին, տեղեկացրել է Fox News-ը։
Երկուշաբթի Նելսոն-Կոխը մեղավոր է ճանաչվել բոլոր 25 կետերով՝ կապված իր 14-ամյա աշակերտներից մեկի դեմ բազմաթիվ սեռական հարձակումների հետ, տեղեկացրել է Wisconsin State Journal թերթը։
Նելսոն-Կոխը խոստովանել է, որ 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում մի քանի անգամ հարձակվել է պատանու վրա դպրոցի նկուղում։
Այդ պահին նա 67 տարեկան էր, իսկ տղան՝ 14։
Դատախազությունում դատավորին խնդրել են Նելսոն-Կոխին թողնել բանտում՝ մինչեւ դատավճիռ կայացնելը, բայց Մոնրո օկրուգի օկրուգային դատարանի դատավոր Ռիչարդ Ռեդքլիֆը նրան բաց է թողել GPS-հսկմամբ՝ մինչեւ դատավճռի կայացումը հոկտեմբերի 27-ին։
Մոնրո օկրուգի օկրուգային դատախազ Քեւին Քրոնինգերի խոսքով՝ Նելսոն-Կոխին սպառնում է 600 տարվա ազատազրկում։





























