Հունաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացրել է, որ 2022-ից ավելի քան 30 խոշոր հնագիտական օբյեկտներում իրականացվում են հատուկ կանխարգելիչ հակահրդեհային միջոցառումներ, տեղեկացրել է Kathimerini-ն։
Այդ օբյեկտներն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց խոցելիությունը հրդեհներից, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակներում ներառված լինելը, այցելուների թվաքանակը եւ այլ չափորոշիչներ, իսկ հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են մշակույթի նախարարության եւ կլիմայական ճգնաժամերի եւ քաղաքացիական պաշտպանության նախարարության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։
Յուրաքանչյուր հրդեհավտանգ սեզոնից առաջ իրականացվում են ստուգումներ եւ հաշվառում, կազմվում են մանրամասն հաշվետվություններ, իրականացվում են ստուգիչ գործողություններ եւ ընդունվում կանխարգելիչ հակահրդեհային միջոցներ ընտրված օբյեկտներում։
Եթե անցած տարի նման օբյեկտները 10-ն էին (Դելփիք, Հին Օլիմպոս, Միկենա եւ այլն), ապա այս տարի դրանց թիվը ավելացել է 16-ով։
Հիշեցնենք, որ Հունաստանը տուժել է խոշոր անտառային հրդեհներից, իսկ իշխանությունները նախատեսում են խստացնել պատիժը հրդեհումների համար։





























