60-ամյա Վինչենցո Լա Պորտան ձերբակալվել է 11 տարվա փախուստից հետո, գրում է Newsbook-ը։
Լա Պորտան մտերիմ է իտալական Կոնտինի մաֆիոզ կլանի և Սեկոնդիլյանո դաշինքի հետ, որը Նեապոլի Կամորա կլանների ռազմավարական դաշինքն է։
Փախածին հայտնաբերել են իտալացի կարաբիներները հունական Կորֆու կղզում։
Լա Պորտան լուսանկարվել էր առաջնությունում Նապոլի ֆուտբոլային ակումբի հաղթանակի տոնակատարության ժամանակ։
Իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ նա ձերբակալվել է հունական և իտալական ոստիկանության համատեղ աշխատանքի արդյունքում։
Ենթադրվում է, որ Լա Պորտան հանցավոր խմբավորման կազմակերպիչն է, որը տարիների ընթացքում զբաղվել է հարկերից խուսափելով, հարկային խարդախություններով։





























