Թուրքիայի Ջերինջե նավահանգստի մոտ պայթյուն է որոտացել, տեղեկացրել է CNN Turk հեռուստաալիքը։
Թուրքական ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ պայթյունը հավանաբար տեղի է ունեցել էլեւատորում, նավը ցորենով բեռնելու ժամանակ։
Հեռուստաալիքը նաեւ նշել է, որ էլեւատորները մշտապես ստուգվել են։
Նրա խոսքով՝ թուրքական իշխանություններն առայժմ չգիտեն՝ «կարո՞ղ է արդյոք պայթյունը տեղի ունեցած լինել գազի սեղմման պատճառով»։
Ավելի վաղ թուրքական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը մոտ14.40-ին Ջերինջե նավահանգստի մոտ (Քոջաելի նահանգ, Ստամբուլից արեւելք), տեղեկացրել է ИНОСМИ-ն։





























