Օգոստոսի 2-ից 6-ը Վիետնամի հյուսիսում երկարատև հորդառատ անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ութ մարդ, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին են վկայում երկուշաբթի օրը Վիետնամի բնական աղետների կանխարգելման և վերահսկման ազգային ղեկավար կոմիտեի տվյալները։
Կոմիտեի տվյալներով՝ տարերքներն ավերել են 24 և վնասել 128 այլ տներ, ինչպես նաև 30 հեկտար բրինձ և այլ մշակաբույսեր, գրում է Xinhua-ն։
Օգոստոսի 4-ից հանրապետության հյուսիսային շրջաններում գրանցվել են հորդառատ անձրևներ՝ 100-ից 200 մմ, իսկ առանձին հատվածներում՝ 400 մմ, ինչը հանգեցրել է փոքր գետերի և աղբյուրների վարարման, հեղեղումների և սողանքների, հաղորդում է Vietnam News տեղական հրատարակությունը:





























