Աթենքի Նեա Ֆիլադելֆիա շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հունական ԱԵԿ-ի և Զագրեբի «Դինամոյի» երկրպագուների միջև, մեկ մարդ մահացել է, ութը վիրավորվել, 96 մարդ ձերբակալվել է, հաղորդում է РИА Новости-ն՝ հունական ERT հեռուստաընկերությանը հղումով։
Զագրեբի «Դինամոյի» երկրպագուները հայտնվել են Հունաստանում՝ չնայած ՈՒԵՖԱ-ի արգելքին՝ նրանց ներկայությունը ԱԵԿ-ի դեմ խաղին։ Ըստ տեղեկությունների՝ 150-200 հոգանոց կազմակերպված «Դինամոյի» երկրպագուների խումբը մեքենայով ժամանել է Հունաստան։
«Ձերբակալվածների թվում կա 82 խորվաթ, մեկ ավստրիացի, մեկ բոսնիացի, մեկ ալբանացի, մեկ գերմանացի և երկու հույն: Ձերբակալվածների թվում, ովքեր գտնվում են հիվանդանոցում, կան հինգ հույներ և երեք խորվաթներ»,- հայտնում է ERT-ն





























