Իշխանությունները հայտնել են, որ մի կին ծանր վիճակում է երկուշաբթի օրը շնաձկան հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Նյու Յորքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ Rockaway Beach-ի մոտ, հաղորդում է NBC News-ը:

Նյու Յորքի ոստիկանության Հանրային տեղեկատվության վարչության տվյալներով՝ հարձակումը գրանցվել է տեղական ժամանակով 17:49-ին:

Քաղաքի այգիների և հանգստի վարչությունը հայտնել է, որ զոհը 50-ամյա լողորդուհի է, որի ձախ ոտքը կծել է շնաձուկը։ 

Հարձակումը պատճառով փրկարարները տարհանել են լողափը, այդ ընթացքում ոստիկաններն ուղղաթիռով անհաջող որոնում էին շնաձկանը, ասվում է այգիների վարչության հայտարարության մեջ:

Լողափը բաց կլինի երեքշաբթի օրը, քանի որ իշխանությունները շարունակում են վերահսկել տարածքում գտնվող շնաձկներին, հայտնել են այգիների վարչությունից: