Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա օգոստոսի 9-ին։

Անկարայում՝ նախագահական համալիրում կայանալիք հանդիպմանը ծրագրվում է քննարկել ռազմավարական, տարածաշրջանային և ազգային անվտանգության հարցեր, «առաջին հերթին թուրքական զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում», հաղորդում է Anadolu-ն։

«Հանդիպումը ծրագրում է շոշափել նաև երկրի սահմանների պաշտպանության թեման, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների համատեքստում, մասնավորապես, ինչպիսիք են PKK/KCK-PYD/YPG, FETÖ-ն և DEASH-ը։

Բացի այդ, սպասվում է, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության թեման։ Մտքերի փոխանակում տեղի կունենա հացահատիկային միջանցքի հետ կապված իրավիճակի զարգացման շուրջ՝ խաղաղության հաստատման, կայուն հրադադարի և մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված Թուրքիայի ջանքերի վերաբերյալ։

Թուրքիայի անվտանգության խորհուրդը կգնահատի նաև Էգեյան ծովում, Կիպրոսում և Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունները»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։