Նիսում անհայտ անձինք կոտրել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի արձանի երկու մատները։ Այդ մասին գրում է Nice-Matin-ը։

Քաղաքի իշխանությունները դատապարտել են վանդալիզմի գործողությունը և արդեն կապվել   քանդակագործ Պատրիկ Ֆրեգայի հետ՝ հուշարձանինախնական  տեսքը վերականգնելու համար:

Սա հուշարձանի նկատմամբ վանդալիզմի երրորդ գործողությունն է։ Նման միջադեպ տեղի ունեցավ 2020 թվականին՝ արձանի բացումից մի քանի օր անց, մյուսը՝ 2022 թվականի նոյեմբերին։

Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին։