Հնդկաստանից  ժամանած զբոսաշրջիկների խումբը Պատայայում զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել, տեղեկացնում է Khaosod English պարբերականը։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին։

Պարբերականի հաղորդմամբ,   հանգստացողների խմբից մի տղամարդ փորձել է ծանոթանալ իրեն դուր եկած թայլանդուհու հետ։ Աղջիկը բացատրել է, որ ընկեր ունի ու հրաժարվել է, բայց դա նրան չի կանգնեցրել։ Հանգստացողների մեկ այլ խմբի տղամարդիկ պաշտպանել են աղջկան, ինչի հետևանքով  ծեծկռտուք է սկսվել։

 52-ամյա զբոսաշրջիկը, որ պաշտպանել էր աղջկան, տեղափոխվել է հիվանդանոց։ Կռվի ժամանակ կոտրել են նրա ձեռքը և վնասել աջ աչքը։ Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։