Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ ռումբ է նետվել։ Այս մասին հայտնում է տեղական «Expressen» թերթը։
Պարբերականը գրում է, որ ռումբը չի պայթել, տուժածներ չկան։
Իրավապահները չեն բացառել, որ հարձակումը կարող է կապված լինել Ղուրանի հրկիզման հետ։
Նրանք վստահեցրել են, որ հանցագործներին որոնում են։

Հասանելի է
русский



























