Չինաստանն արտասահմանից վերադարձրել է ամենից շատ որոնվող կոռուպցիոներներից մեկին։ Ինչպես նշվել է Չինաստանի Կոմկուսի կարգապահության Կենտրոնական հանձնաժողովի եւ Պետական վերահսկիչ կոմիտեի հաղորդագրությունում, Դալյանում տեղակայված նավագնացային ընկերության պաշտոնյան՝ «Չժոու Ցյուանը, թաքնվում էր արդարադատությունից կաշառակերության համար, նա վերադարձել է Չինաստան եւ հանձնվել իշխանություններին մոտ ութ տարի արտասահմանում ազատության մեջ գտնվելուց հետո»։
Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, Չժոու Ցյուանը մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու եւ մսխելու մեջ։ Արտասահման է փախել 2015թ. մարտին եւ մտցվել է Ինտերպոլի կարմիր ցուցակներ 2016թ. մայիսին։





























