2022թ. ԱՄՆ-ում 2,6 տոկոսով ավելացել է ինքնասպանությունների թիվը 2021թ. ցուցանիշների համեմատ՝ հասնելով ռեկորդային թվի 2000 թվականից ի վեր։ Այս մասին վկայում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների տվյալները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Մոտ 49,4 հազար ամերիկացի ինքնասպանություն է գործել։ Համեմատության համար. 2021թ. նրանց թիվը 48,1 հազար էր։ Փորձագետների տվյալներով՝ «ինքնասպանություններն ԱՄՆ քաղաքացիների մահվան առաջին պատճառներից են»։
2021 եւ 2022թթ. ինքնասպանությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել 25-44 տարեկանների խմբին։
Մինչ այդ Gun Violence Archive կազմակերպությունը տեղեկացրել էր, որ ավելի քան 25 հազար մարդ ԱՄՆ-ում տարեսկզբից դարձել է հրազենի կիրառման զոհ։





























